Այսօր: Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 265
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶՎԿ) հիմնադրվել է 2000թ-ին: Դեռևս 1993թ-ից կազմակերպությունը գործել է որպես տեղեկատվական վերլուծական կենտրոն, իսկ 2001թ-ի փետրվարին գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: 

ՀԿ-ի անդամները ՀՀ համայնքների ներկայացուցիչներ են, ովքեր ունեն տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու հարուստ փորձ և մասնակցել են  համայնքների զարգացման 
բազմաթիվ ծրագրերի իրականացմանը:

Կազմակերպության շահառուներն են տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքային ծառայողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլն:

ՏՀԶՎԿ կողմից ստեղծված «Բնակչության ռեգիստր», «Գործավարություն», «Համայնքային գույքի կառավարման համակարգ», «Ավագանի», «Բյուջետավարման համակարգ», «Համայնքի էլ-կառավարման համակարգ» ծրագրային միջոցները ներդրվել են բազմաթիվ համայնքներում և հաջողությամբ կիրառվում են:

Վերջին 9 տարիների ընթացքում կազմակերպությունը մոտ 580 համայնքներում և ՔԿԱԳ 54 տարածքային բաժիններում իրականացրել է  կառավարման տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման, իսկ 21 համայնքներում` քաղաքացիների սպասարկման գրասենյակների ստեղծման աշխատանքներ: Ստեղծված համակարգերը շահագործելու նպատակով կազմակերպությունը ուսուցանել է մոտ 4800 մասնագետների:


ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«
ՏՀԶՎԿ»  ՀԿ-ն  նպաստում է ՀՀ-ում տեղեկատվական հասարակության ձևավորմանն  ու զարգացմանը, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ժողովրդավար և արդյունավետ գործունեությանը` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով: 


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

ԶԱՐԳԱՑԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ[1], ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ[2] ԵՎ  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ  21-ՐԴ ԴԱՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԻ ՀԻՄՔՆ ԵՆ


[1] Տեղեկատվական հասարակություն -  Հետարդյունաբերական հասարակության հայեցակարգ է, որտեղ արտադրության հիմնական արդյունքը գիտելիքն ու տեղեկատվությունն է: Տեղեկատվական հասարակությունում մարդիկ հնարավորություն ունեն բավարարելու իրենց տեղեկատվական ծառայություններ  ստանալու պահանջմունքը:
[2] Էլեկտրոնային կառավարություն – կառավարման համակարգ, որը հիմնված է տեղեկատվության էլեկտրոնային մշակման, փոխանցման և տարածման վրա:

Last upd. 01.08.2018

 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ