Այսօր: Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2016թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.11.16 Նոյեմբերի 30-ը տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է
Նոյեմբերի 30-ին նշվում է տեղեկատվության պաշտպանության միջազգային օր: Տոնն առաջին անգամ նշել է Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասսոցիացիան 1988 թվականին, համակարգիչ գտագործողներին հիշեցնելու իրենց համակարգիչների եւ այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին: Նոյեմբերի 30-ը պատահական չի ընտրվել:   Հենց նոյեմբերի 30-ին էր արձանագրվել «որդի» առաջին մասսայական համաճարակը, որն առաջացել է իր ստեղծող Մորիրիսի անունից: Առաջին համակարգչային վիրուսի նախատիպը ի հայտ է եկել 1983-ին, եւ այդ ժամանակից ի վեր, անցկացվում են տեղեկությունների պաշտպանության միջազգային կոնֆերանսներ, որտեղ մասնավորապես հաղորդվում է անպաշտպան սարքավորումների վնասի չափերը: Օրինակ ... Մանրամասն
28.11.16 TEDxYouth@Gyumri միջոցառմանը մասնակցել է ավելի քան 250 դպրոցական
 Գյումրիում տեղի է ունեցել TEDxYouth միջոցառումը ՝  «Երազանքների վերածնունդ» խորագրով, որին մասնակցել են ավելի քան 250 դպրոցական և պատանի Հայաստանի տարբեր մարզերից: TEDxYouth@Gyumri-ի ընթացքում 17-25 տարեկան բանախոսները պատմել են իրենց ամենահամարձակ ու ամենահետաքրքիր գաղափարների մասին, կիսվել հիասթափությունը հաղթահարելու և առաջ շարժվելու սեփական բանաձևերով: Նրանք կարևորել են տեխնոլոգիաների դերը կրթության զարգացման գործում, նաև բարձրաձայնել կրթական համակարգի նրբությունների ու խնդիրների մասին: Նշենք, որ TEDxYouth@Gyumri միջոցառման գլխավոր գործընկերը Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունն է։ Միջոցառմանը աջակցել են Dasaran կրթական ծրագիրը և Գյումրու Հայորդյաց տունը: ... Մանրամասն
22.11.16 Բաց տվյալների հաքաթոնի գրանցումը մինչև նոյեմբերի 27-ն է
Բաց տվյալների երկօրյա հաքաթոնը կկայանա դեկտեմբերի 3-4-ը Աղվերանում: Հաքաթոնի նպատակն է մշակել Հայաստանում առկա սոցիալական խնդիրների նորարար լուծումներ՝ օգտագործելով պետական հատվածի բաց տվյալները: Միջոցառման մասնակցության  գրանցումը  մինչև նոյեմբերի 27-ն է: Հաքաթոնի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ վերլուծական առկա մեթոդների շուրջ: Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել տվյալների բազաների, վիզուալիզացիայի գործիքների հետ, նաև մշակել նոր գործիքներ, ծանոթանալ տվյալների ու ոլորտում աշխատող մասնագետների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվում է « Նորարար առաջընթաց » ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Աղբյուրը` http://ittrend.am ... Մանրամասն
20.11.16 Կյանքից վաղաժամ հեռացավ Դավիթ Սուրենի Թումանյանը

Կյանքից վաղաժամ հեռացավ "Համայնքների ֆինանսիստների միավորում" ՀԿ փոխնախագահ, վարչության անդամ, տնտեսագիտության թեկնածու, տեղական ինքնակառավարման համակարգի նշանակալի փորձագետ Դավիթ Սուրենի Թումանյանը։

"Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն" ՀԿ անդամների, ղեկավարության և աշխատակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում սիրելի Դավիթ Թումանյանի ընտանիքին, բարեկամներին և հարազատներին՝ կիսելով այս անժամանակ և անդառնալի կորստյան վիշտը։

18.11.16 Մեկնարկել է Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը
Դիլիջանում մեկնարկել է Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստան 20.18 – 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով: Ֆորումի նպատակն է մինչև 2018թ. Հայաստանը ամենաինովացիոն երկրների շարքում  60-ից բարձրացնել 20-րդ հորիզոնական: Բիզնես ինովացիոն ֆորումի ընթաացքում քննարկվում և մշակվում է Հայաստանի ինովացիոն զարգացման ռազմավարությունը: Ռազմավարության մշակման հիմանական ուղղությունները կրթության, ձեռներեցության և տեխնոլոգիական առաջխաղացումն է Հայաստանում: Այս տարի ֆորումին մասնակցությունը ընդլայնվել է համեմատած նախորդ տարիների: Տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների, նաև ՀՀ կառավարության ու միջազգային կազմակերպությունների շուրջ 150 ներկայացուցիչներ: ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2016 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ