Այսօր: Կիրակի, 21 Հոկտեմբերի 2018թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 395
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
ԵՐԲ
Հունվար 27
ՎԱՅՐ

ՀՀ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Surb Sargis

Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և նրա հավատարիմ 14 զինվորների տոն (երիտասարդների օրհնության օր): Շնորհաշատ զորավար Սարգիսը շատերին է առաջնորդել առ Քրիստոս։ Ժողովրդական մտածողության մեջ Սարգիսը չի զոհվել, այլ "լույս" է դարձել և արագահաս է, ինչպես լույսը։ Շատերը հավատում են, որ Սուրբը ուրբաթ երեկոյան և գիշերը այցելում է մարդկանց տները։ Տան կանայք սկուտեղի վրա փոխինձ են մաղում, դնում դռան հետևում, հուսալով, որ սուրբ Սարգիսը կայցելի իրենց, և նրա ձիու ոտնահետքը կմնա փոխինձի վրա։ Շաբաթ առավոտյան պատարագից հետո այդ փոխինձը շաղախում և ուտում են։ Սարգիսը ժողովրդի մեջ դիտվում է որպես զինվորականների և երիտասարդների սիրո հովանավոր ու նրանց նպատակներն իրականացնող սուրբ։ Տոնի նախորդ ուրբաթ երեկոյան, համաձայն ժողովրդական սովորության, երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի սրբի բարեխոսությամբ երազում տեսնեն իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերոջը։

Այսօր սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։

 



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Կայքի այցելուների քանակը 26.02.2018-ից Այցելություների քանակ