Այսօր: Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԿՏՀ նոր տարբերակ
2016,Հուլիս 25 - 2017,Դեկտեմբեր 31
ՀԿՏՀ շահագործման վերաբերյալ խորհրդատվություն
2015,Հունվար 1 - 2020,Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.09.17 Կարևոր նախաձեռնություն՝ համայնքների խոշորացման բարեփոխումների համատեքստում
ՀՀ տարածքային կառավարման և զարգացան նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց և Ահնիձոր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և զարգացան նախարարության լրատվական ծառայությունը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Տանյա Ռադոչայը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք: Հյուրերը շրջել են  հաստատություններում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ահնիձոր բնակավայրում այլընտրանքային նախադպրոցական ... Մանրամասն
15.09.17 «ԱրմԹեք 2017» 10-րդ գործարար համաժողովը կկայանա սեպտեմբերի 27-ին
Սեպտեմբերի 27-ին կկայանա բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ « ԱրմԹեք 2017 » ամենամյա գործարար համաժողովը: « Նախատեսվում է, որ «ԱրմԹեք’17»-ը կունենա ավելի քան 200 մասնակից` բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Եվրոպայի տարբեր երկրներից »,- լրագրողների հետ զրույցում հայտնել է նախարար Վահան Մարտիրոսյանը: «ԱրմԹեք» համաժողովը նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը ... Մանրամասն
14.09.17 Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 սթարթափ
«Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլի արդեն դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող 50-ից ավել թիմ։ Մրցույթը Հայաստանում կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ, սակայն այս տարի դիմում-հայտ ներկայացրած սթարթափների վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է միջազգային միտումներին համահունչ։ Մրցույթը հետաքրքիր է ինչպես զարգացման վաղ շրջանի թիմերի, այնպես էլ արդեն որոշակի ներդրումներ ներգրավված սթարթափների համար։ Սթարթափներից շատերն առաջարկում են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման վրա հիմնված լուծումներ։ Ոլորտների ընտրությունը նույնպես բազմազան է, և ամենաշատ լուծումներն առաջարկվում են կրթության, առողջապահության, ... Մանրամասն
14.09.17 Համայնքային ծառայության համակարգը վերանայման փուլում է
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Տալլինի զարգացման և վերապատրաստման կենտրոնի գործադիր խորհրդի նախագահ Տոոմաս Ստեպի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նաև Արևելյան գործընկերության Էստոնական կենտրոնի տնօրենի տեղակալ Տիինա Իլսենը և Տալլինի զարգացման և վերապատրաստման կենտրոնի խորհրդի անդամ Կալլե Ստեպը։ Նախարար Դավիթ Լոքյանի անունից ողջունելով էստոնացի հյուրերին` Վ. Տերտերյանն ասել է, որ երկար տարիներ համագործակցություն է ծավալվել Էստոնիայի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում: <<10 տարի մենք ունենք համայնքային ծառայության համակարգ և երբ այն դեռ նոր էր ձևավորվում, ուշադիր ուսումնասիրում էինք ձեր փորձը: Հիմա մենք համայնքային ... Մանրամասն
11.09.17 ԴիջիԹեք 2017-ը կառանձնանա մասնակիցների քանակով և հանրաճանաչ միջազգային ընկերությունների մասնակցությամբ
13-րդ ամենամյա  ԴիջիԹեք  տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևան էքսպո կենտրոնում: Այս տարի ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն և 70 000 այցելու: ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսին մասնակից ընկերությունները հանրությանը կներկայացնեն շուկայի վերջին թրենդներն ու նորարարությունները, թափուր աշխատատեղերը, կանցկացվեն գործարար հանդիպումները, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ և այլն: ԴիջիԹեք 2017-ին կմասնակցեն հայկական առաջատար Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ: ԴիջիԹեքին ներկա կլինեն մասնակիցներ և պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Շվեդիայից, Ռուստաստանից, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 23-80-21, 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Այցելությունների քանակը 29.09.2016-ից Այցելությունների հաշվիչ