04.04.25
Արհեստական բանականությունը Հայաստանում. ինչպես է երկիրը պատրաստվում տեխնոլոգիական ապագային
|
Արհեստական բանականությունն արդեն ֆանտաստիկա չի համարվում, այն իրականություն է, որը փոխում է մեր կյանքը հենց այս պահին: Ձայնային օգնականներից և ավտոմատացված ծառայություններից մինչև առաջադեմ բժշկական հետազոտություններ՝ արհեստական բանականությունը թափանցում է բոլոր ոլորտներ և նոր ռիթմ է հաղորդում տեխնոլոգիական առաջընթացին: Հայաստանում վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են հետազոտական կենտրոնները, երևան են գալիս են նոր ընկերություններ, իսկ պետությունն արհեստական բանականության ենթակառուցվածքներում իրականացնում է առաջին խոշոր ներդրումները: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հնարավորություններ է դա ընձեռում և ինչ մարտահրավերներ դեռևս պետք է հաղթահարվեն: Union of Advanced Technology Enterprises ...
Մանրամասն |
|
03.04.25
Փողի և թվային տեխնոլոգիաների ապագան. Երևանում մեկնարկել է Doing Digital Forum 2025
|
Ապրիլի 3-ին Երևանում բացվել է Doing Digital Forum 2025-ը՝ լայնամասշտաբ միջոցառում, որը համախմբում է առաջատար փորձագետների, ձեռնարկատերերի, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու թվային փոխակերպման հիմնական հարցերը: Ֆորումը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ, դառնում է թվային տնտեսության ապագայի, նորարարությունների և այդ ոլորտում զարգացման ռազմավարությունների մասին երկխոսության կարևոր հարթակ:NEWS.am Tech-ը հանդես է գալիս որպես ֆորումի տեղեկատվական գործընկեր՝ լուսաբանելով հիմնական քննարկումներն ու առաջատար բանախոսների ելույթները:Տեխնոլոգիական ցունամին արդեն իրականություն էՖորումի աշխատանքները բացելով՝ Doing Digital Forum-ի համահիմնադիր Տաթևիկ ...
Մանրամասն |
|
02.04.25
Doing Digital Forum 2025. Ովքե՞ր են գլխավոր խոսնակները և ի՞նչ են քննարկելու
|
Ապագայի փողն ու փողի ապագան. SPRING PR- ընկերության Doing Digital Forum-ը այս տարի նվիրված է ժամանակաշրջանի ամենաարդիական թեմաներից մեկին՝ փողի փոխակերպմանն ու դրա տնտեսական ազդեցությանը։ Ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է։ Արդեն երրորդ տարին անընդմեջ DDF-ը Երևանում միավորում է միջազգային թոփ դեմքերի, ինչպես նաև տեղի լավագույն խոսնակների ու փորձագետների, ֆինթեքի, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչների։ Doing Digital Forum-ի օրակարգն ամբողջությամբ հասանելի է ֆորումի պաշտոնական կայքում՝ https://doingdigital.am/Այս տարի Future of Money: Economic Impact (Ապագայի փողը. տնտեսական ադեցություն) խորագրի ներքո կքննարկվեն թվային արժույթների, ...
Մանրամասն |
|
30.03.25
Starlink-ի արբանյակային ինտերնետը հասավ Հայաստան և Օման. կապի նոր հորիզոններ
|
Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրությունը: Հայաստանը դարձավ աշխարհի 130-րդ երկիրը, որտեղ գործարկվեց այս համակարգը, իսկ նրա հետ միաժամանակ Starlink-ի ծառայությունները մեկնարկեցին նաև Օմանում: Այս մասին ընկերությունը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում՝ խոստանալով ապահովել «արագ և կայուն ինտերնետ» ինչպես այդ երկրների խոշոր քաղաքներում, այնպես էլ դժվար հասանելի վայրերում:Նոր փուլ Հայաստանի և Օմանի համարStarlink-ի գործարկումը Հայաստանում և Օմանում նոր հնարավորություններ է բացում բնակիչների և բիզնեսի համար: Հայաստանում, որտեղ լեռնային տեղանքը հաճախ բարդացնում է որակյալ կապի հասանելիությունը, արբանյակային ինտերնետը կարող ...
Մանրամասն |
|
27.03.25
ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի մարզերում. Yandex ծրագրավորման դպրոցի փորձը Գյումրիում և Վանաձորում
|
Ժամանակակից ՏՏ կրթությունը դպրոցականների և ուսանողների շրջանում, այսպես ասած, թրենդային է: Ցավոք, Հայաստանի մարզերում դրա հասանելիությունն այնքան ընդգրկուն չէ, որքան Երևանում, ուստի խոշոր ընկերությունների կրթական նախաձեռնությունները, որոնք հետն էլ անվճար են, տեղի դեռահասների և նրանց ծնողների մեջ խիստ հետաքրքրություն են առաջացնում՝ միաժամանակ ամրապնդելով ՏՏ-ի նորաձևությունը: Դրանց թվում է Վանաձորում և Գյումրիում արդեն գրեթե ութ տարի գործող Yandex ծրագրավորման դպրոցը։Դասընթացը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար և անցկացվում է հայերենով։ Մեկ տարվա ընթացքում հատուկ վերապատրաստում անցած և Yandex-ի մշակած ուսումնական ծրագրին հետևող ուսուցիչներն ուսանողներին ոչ միայն հանրածանոթ Python լեզվով ...
Մանրամասն |
|
26.03.25
Խափանում Google Քարտեզներում. Google-ը ջնջում է հիշողություննե՞րը
|
Google Քարտեզներում վերջերս տեղի ունեցած սխալը խուճապ է առաջացրել օգտատերերի շրջանում. նրանց ժամանակային գծի՝ Timeline Maps-ի այցելած վայրերի մասին տվյալները անհետացել են: Այս գործառույթը վաղուց անփոխարինելի է դարձել շատերի համար՝ օգնելով հետևել երթուղիներին և վերադարձնել ճանապարհորդությունների հիշողությունները: Սակայն տեխնիկական խափանման հետևանքով որոշ օգտատերեր ընդմիշտ կորցրել են այդ տվյալները:Ի՞նչ է տեղի ունեցելՎերջին օրերին Google Քարտեզների օգտատերերը սկսել են զանգվածաբար բողոքել Reddit-ում, որ նրանց ժամանակային գիծը՝ այցելած վայրերի պատմությունը հետևող գործառույթը, անհետացել է առանց հետքի: Ոմանք անհանգստացած էին, որ իրենց ճանապարհորդությունների և զբոսանքների մասին բոլոր հիշողությունները ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|