Այսօր: Երեքշաբթի, 21 Հունվարի 2025թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ԶԼՄ-ները մեր մասին
 
16/08/2013
ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՃԱՆԱՊԱՐՀ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՃԱՆԱՊԱՐՀ

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը տեղական ինքնակառավարման ոլորտը կատարելագործելու, ՏԻՄ-երի գործունեության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, քաղաքացիներին և կազմակերպություններին մատուցվող ծառայություններն առավել մատչելի դարձնելու, համայնքային բյուջեները և սեփականությունն առավել արդյունավետ կառավարելու, քաղաքացիների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը վերահսկելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նախադրյալներից մեկն է: 

Տեղեկատվական հասարակությունը ենթադրում է հասարակության լայն խավերի ներգրավում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեջ: Տեղեկատվական հասարակության կայացումը համայնքներում բարդ գործընթաց է, որը պետք է ընթանա տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիության ապահովման, հասարակության համար համապատասխան տեղեկատվական ռեսուրսների և առցանց ծառայությունների ստեղծման, քաղաքացիների կրթական մակարդակի բարձրացման և համալիր տարբեր այլ ծրագրերի իրականացման շնորհիվ:

Սակայն առանց պետական լուրջ քաղաքականության անհնար է հասնել ՏԻՄ-երի տեղեկատվայնացման և տեղեկատվական հասարակության ձևավորման ոլորտում նշանակալի արդյունքների: Ընդ որում` տեղեկատվայնացման քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի շահագրգիռ բոլոր կողմերի (կառավարություն, ՏԻՄ-եր, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր հատված) համախմբմանն ընդհանուր նպատակի շուրջ:

Այս նկատառումներով մշակվել է «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականությունը» hայեցակարգի նախագիծ:

Փաստաթղթի մշակումը նախատեսված է ՀՀ ՏԿՆ 2013թ. միջոցառումների ծրագրով և ուղղված է ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության ու նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ու հաշվետվողության ապահովմանը, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը:

Փաստաթուղթը պատրաստել է «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ն` «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ:

Այսօր` օգոստոսի 16-ին, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում կայացել է այդ նախագծի քննարկումը` մարզպետարանների և համայնքապետարանների, շահագրգիռ մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ ղեկավար Գրիշա Խաչատրյանի տեղեկացմամբ` նախագծում նկարագրված է Հայաստանում ՏԻՄ-երի տեղեկատվայնացման և համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորման hետ կապված ներկա իրավիճակը, ներկայացված են կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված հիմնական խնդիրները և վերլուծություններից բխող եզրահանգումների հիման վրա ձևավորված առաջարկները: Ըստ հեղինակների` դրանք կօգնեն ուսումնասիրվող ոլորտում որոշումներ կայացնելու գործում, ինչպես նաև կարող են դրվել ՏԻՄ-երի տեղեկատվայնացման ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում:

ՏԿՆ աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ Գարեգին Մանուկյանը ներկաներին տվյալներ է ներկայացրել համայնքներում տեղեկատվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին:

Փաստաթղթի ներկայացումից հետո ծավալվել է շահագրգիռ քննարկում: Մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով ու առաջարկներով: 

Վերջնական լրամշակումից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը նախագիծը կներկայացնի կառավարություն:

Հայաստան, տնտեսություն, ֆինանսներ - http://armef.com/
http://armef.com/news/category/official/article/article_1376662350

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 24-64-71, (094) 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք