Նկարագրություն՝ ՀԿՏՀ-ն ցանցով շահագործելու համար անհրաժեշտ է կատարել ցանցի կարգաբերում: Համակարգչի IP հասցեների տեղադրման համար անհրաժեշտ է շրխկացնել խնդրագոտու ցանցի կոճակի վրա կամ «Աշխատանքային սեղանի» «My Network Places» կոճակի վրա սեղմել մկնիկի աջ ստեղնը, ընտրել «Properties», ապա «Local Area Connection» կոճակի վրա սեղմել մկնիկի աջ ստեղնը, ընտրել «Properties»: Բացված պատուհանում ընտրել «Properties», ապա ընտրել Internet Protokol (TCPIP) և լրացնել IP հասցեն, Subnet Mask, ըստ անհրաժեշտության նաև Defaultgetwey և հաստատել փոփոխությունները OK-ի միջոցով: Հարկ է նկատի ունենալ, որ տեղային ցանցի մյուս համակարգիչները պետք է ունենան նույն դասի IP հասցե, օրինակ 10.0.0.1, որտեղ կարող է փոխվել միայն վերջին թիվը՝ ընդգրկելով 1-256 միջակայքը, իսկ Subnet Mask-ը ցանցի բոլոր համակարգիչների համար պետք է լինի նույնը, օրինակ 255.255.255.0: Փոփոխությունները հաստատելու համար սեղմել «OK»: Տեղադրող՝ Գրիշա Խաչատրյան 06/07/2011 17:03 |