Այսօր: Կիրակի, 15 Սեպտեմբերի 2024թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Էլեկտրոնային ուսուցում
 
Ինչպե՞ս «խմբագրել» սոցապի կողմից «ետ վերադարձված» գրառումները



Նկարագրություն՝

1.  Բացել ՔԿԱԳ ԷԿՀ «Ուղարկված տեղեկատվություն»  բաժինը:
2.  Ընտրել «Ետ վերադարձված և չլուծված» կարգավիճակով գրառման դիտման ռեժիմը՝ սեղմելով  «դիտել» կոճակը, որտեղ երևում է սոցապ մարմնի կողմից արված անճշտությունների կամ սխալների վերաբերյալ դիտողությունները և ետ վերադարձման ամսաթիվը:
3.  Խնդիրն ուսումնասիրելու նպատակով մասնագետը սեղմում է  «Դիտել ակտը» կոճակը և դիտում է ակտը, իսկ անհրաժեշտության դեպքում դիտում է նաև ակտային գրանցման դիմումը (եթե տվյալը գրանցվել է դիմումում): Անճշտություններ կամ թերություններ հայտնաբերելու պարագայում ակտը կարող է խմբագրվել, եթե չի լրացել ակտի խմբագրման ժամկետը (ակտը կարող է խմբագրվել մինչև հաջորդ ամսվա 5-ը): Իսկ եթե ակտի  խմբագրման ժամանակը անցել է, ապա խնդիրը կարող է լուծվել ակտում փոփոխություն կատարելու միջոցով՝ սեղմելով «Կատարել փոփոխություն ակտում» կոճակը: Ընդ որում կատարված փոփոխությունները կուղարկվեն սոցապ մարմնին, եթե փոխվել է վկայականի սերիան և համարը:
4.  Ուղղումներ կատարելուց հետո կարելի է ստուգել ուղղված գրառման կարգավիճակները: Բացել ՔԿԱԳ ԷԿՀ «Ուղարկված տեղեկատվություն»  բաժինը, որտեղ ցուցակի մեջ կերևա նոր գրառում «ընթացիկ» կարգավիճակով, իսկ հին գրառման հերթական համարի վրա սեղմելով կբացվի հին գրանցումը՝ «Ետ վերադարձված և լուծված» կարգավիճակով:

Տեղադրող՝ Ռոբերտ Գրիգորյան  25/12/2012 17:24


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 24-64-71, (094) 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք