Այսօր: Երեքշաբթի, 21 Հունվարի 2025թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՐՑՈՒՄ


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶՎԿ) հիմնադրվել է 2000թ-ին: Դեռևս 1993թ-ից կազմակերպությունը գործել է որպես տեղեկատվական վերլուծական կենտրոն, իսկ 2001թ-ի փետրվարին գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: 

ՀԿ-ի անդամները ՀՀ համայնքների ներկայացուցիչներ են, ովքեր ունեն տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու հարուստ փորձ և մասնակցել են  համայնքների զարգացման 
բազմաթիվ ծրագրերի իրականացմանը:

Կազմակերպության շահառուներն են տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքային ծառայողները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլն:

ՏՀԶՎԿ կողմից ստեղծված «Բնակչության ռեգիստր», «Գործավարություն», «Համայնքային գույքի կառավարման համակարգ», «Ավագանի», «Բյուջետավարման համակարգ», «Համայնքի էլ-կառավարման համակարգ» ծրագրային միջոցները ներդրվել են բազմաթիվ համայնքներում և հաջողությամբ կիրառվում են:

Վերջին տարիների ընթացքում կազմակերպությունը ՀՀ համայնքներում իրականացրել է կառավարման տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման գրասենյակների ստեղծմանը նպաստող աշխատանքներ: Ստեղծված համակարգերը շահագործելու նպատակով կազմակերպությունն ուսուցանել է մոտ 5400 մասնագետների:


ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«
ՏՀԶՎԿ»  ՀԿ-ն  նպաստում է ՀՀ-ում տեղեկատվական հասարակության ձևավորմանն  ու զարգացմանը, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ժողովրդավար և արդյունավետ գործունեությանը` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման միջոցով: 


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

ԶԱՐԳԱՑԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ[1], ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ[2] ԵՎ  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ  21-ՐԴ ԴԱՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԻ ՀԻՄՔՆ ԵՆ


[1] Տեղեկատվական հասարակություն -  Հետարդյունաբերական հասարակության հայեցակարգ է, որտեղ արտադրության հիմնական արդյունքը գիտելիքն ու տեղեկատվությունն է: Տեղեկատվական հասարակությունում մարդիկ հնարավորություն ունեն բավարարելու իրենց տեղեկատվական ծառայություններ  ստանալու պահանջմունքը:
[2] Էլեկտրոնային կառավարություն – կառավարման համակարգ, որը հիմնված է տեղեկատվության էլեկտրոնային մշակման, փոխանցման և տարածման վրա:

Last upd. 01.08.2022

 
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 24-64-71, (094) 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք