Եռօրյա աշխատանքային այցով հունիսի 28-ից 30-ը Սյունիքում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Մարզում դեսպանի եւ նրա ուղեկցող պատվիրակության առաջին կանգառը Գորիսն է եղել, որտեղ եւ հանդիպել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին` Տաթեւի ճոպանուղով հասել վանք: Ռուս պատվիրակաները այցելել են նաեւ Ակսել Բակունցի անվան տուն-թանգարանում, “Հին Գորիս” բնակատեղիում ծանոթացել պատմամշակութային հուշարձաններին: Քաջարանում ռուսական պատվիրակները եղել են մարզում գտնվելու երկրորդ օրը, ուր եւ ծաղկեպսակ են դրել ռուս զոհված օդաչուների գերեզմանին: Նույն օրը այցելել են Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորամաս: Դեսպանի գլխավորած պատվիարկության հաջորդ կանգառն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որտեղից էլ վերադառնալով Կապան, Սուրեն Խաչատրյանի նստավայրում Վյաչեսլավ Կովալենկոն հանդիպել է ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման վերջում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ: Ստորագրվել է նաեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Սյունիք այցի վերջին օրը Վյաչեսլավ Կովալենկոն պատվիրակության ուղեկցությամբ այցելեց աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը մ.թ.ա. VI հազարամյակում կառուցված “Զորաց քարեր” հնավայր-բնակատեղի: “Այն ինչ հասցրի տեսնել այս 3 օրերի ընթացքում պարզապես տպավորված եմ: Լինել Հայաստանում եւ չայցելել Սյունիքի մարզ պարզապես անհնար է”,- ասաց դեսպանն ու ուղեւորվեց մայրաքաղաք: |