ՀՀ կառավարությունը շարունակում է միջոցներ տրամադրել Սեվանա լճի ափամերձ հատվածների ջրածածկվող տարածքները շենք-շինություններից, ծառերից ու թփերից մաքրելու համար: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանի տեղեկացմամբ` այս պահի դրությամբ մաքրման աշխատանքները շարունակվում են, ինչպես ջրածածկված անտառային հատվածներում, այնպես էլ ցամաքում: Կառավարության կողմից հատկացված 122 մլն դրամի հաշվին նախատեսված է մաքրել 283 հա ջրածածկման ենթակա անտառային տարածքներ: Մաքրման աշխատանքները ջրի մեջ իրականացվում են ֆիննական ՙՎաթերմայստեր՚ լողացող սարքի եւ նրան աջակցող հատուկ լաստանավի օգնությամբ: Այս սարքավորումները լճում աշխատել են ամբողջ տարվա ընթացքում` հունվար-մայիս ամիսներին: Աշխատանքների երկրորդ ուղղություն ընթանում է ցամաքի անտառային այն հատվածներում, որոնք գտնվում են 1900,25 մետր նիշից ներքեւ: ՙՍեւան՚ Ազգային պարկը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օժանդակությամբ փորձում է հնարավորինս արագ մաքրել ջրածածկվող անտառային տարածքները: Աշծատանք իրականացնողները կարող են որպես վարձատրություն վերցնել ողջ հատված փայտանյութը` պետբյուջեն մուծելով միայն բնավճարը: Մաքրման աշխատանքներն արագացնելու խնդիրը կայանում է նրանում, որ Սեւանն ավելի արագ է բարձրանում, քան կարելի է կանխատեսել: Բավական է ասել, որ այս պահի դրությամբ այն գտնվում է ծովի մակարդակից 1900,42 բարձրության վրա, ինչը մոտավորապես արդեն հավասարվում է 1962 թ հունվարին գրանցված նիշին: ՙՍեւան՚ Ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի առաջին տեղակալ Գագիկ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` այս տարվա ընթացքում շարունակվել է Սեւանի ափերի մաքրումը շենք-շինություններից, 1900,25 մետր նիշից ցած գտնվող տարածքներում: Հաշվառված 528 շարժական կամ անշարժ շենք-շինություններից այսօրվա դրությամբ ապամոնտաժվել եւ տեղափոխվել են 323 շինություն, եւ դեռեւս չքանդված կամ չտեղափոխված է մնում 195-ը: Այժմ ապամոնտաժման փուլում է գտնվում 10 շենք-շինություն: ՙԼավանդա սիթի՚ հան•ստյան գոտում ժամանակին կառուցված 165 քարե շինություններից 105-ն արդեն ապամոնտաժված եւ տեղափոխված են:
|