Համառոտ բովանդակություն | Դասընթացը նախատեսված է ՀԿՏՀ սպասարկող-կառավարիչների համար: Դասընթացը գործնական հմտություններ է տալիս ՀԿՏՀ բոլոր ենթահամակարգերի, մասնավորապես « Համայնքային խնդիրների կառավարում» ենթահամակարգի օգտագործողների իրավասությունների տրամադրման, հնարավոր անսարքությունների կանխարգելման և վերացման վերաբերյալ, հնարավորություն է ընձեռնում ստանալ և կառավարել «Կարգի բերեք» համակարգից ուղարկված տեղեկատվությունը, գրանցել և փաստաթղթաշրջանառության մեջ կիրառել էլեկտրոնային ստրագրությունը: |