Նկարագիր | Մեթոդն օգտագործվում է ուսումնասիրելու լիդերների, զանազան սոցիալական խմբերի ու խավերի վարքագիծը, նրանց արարաքների հոգեբանական մոտիվները, քաղաքական գործիչների հեղինակույթան աստիճանը, մարդկանց տրամադրությունները ընտրություններից առաջ և այլն: Անձի գործունեության իմաստը կազմում են անգիտակցական, բնազդային մոտիվները, որոնք ձևավորվում են մանկության և պատանեկության տարիներին սոցիալական միջավայրի բազմաբովանդակ գործոնների ազդեցության տակ և մղվում են ենթագիտակցականի ոլորտը: Դրանով էլ պայմանավորված են անձի համոզմունքներն ու սկզբունքները, բնավորության գծերը, գործելավոճի դերսևորումները: |