Նկարագիր | Մեթոդը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել երևույթները իրենց ծագման, զարգացման դարաշրջանի տեսանկյունից և զուգահեռ վերլուծությունների հիման վրա պարզել իրադարձությունների ծավալման ընթացքն ու արմատական փոփոխությունների դրդապատճառները: Հետազոտության այս մեթոդը հատկապես արժեքավոր է ծավալման տեսակետից իրար հետ չկապված, բայց զարգացման օրինաչափություններով միմյանց նման իրադարձությունների ծագումնաբանական հիմքերը, և էական կողմերն ուառանձնահատկությունները պարզելու խնդրում: Դա հնարավորություն է տալիս հասկանալու իրադարձությունների ծագման պատճառներն ու դրսևորման օրինաչափությունները, ընդհանրացնելու ժամանակակից և պատմական փորձը, խուսափելու անցյալի և ներկայի միակողմանի արժևորելու աղավաղումից, կռահելու հակասությունների ծավալման ընթացքը: |
Կիրառման օրինակներ | Մեթոդի շնորհիվ կարելի է պարզել, թե տարբեր երկրներում ինչպես է ընթացել պետական ինստիտուտների, հասարակական քաղաքական կառույցների, ընտրական համակարգերի բարեփոխումների գործընթացը և ստացված արդյունքների հիման վրա մշակել վերակառուցումների արդյունավետ ծրագրեր: |