Այսօր: Կիրակի, 23 Մարտի 2025թ.
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
Սպասարկում
ISDTC
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
INFORMATION SYSTEMS DEVELOPMENT AND TRANING CENTER
ՀԱՐՑՈՒՄ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դուք չունեք Իրդարձությունը դիտելու իրավասություն կամ այն հեռացված է:
Մայրության և գեղեցկության տոն
ԵՐԲ
Ապրիլ 7
ՎԱՅՐ

Հայաստանի Հանրապետությունում

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի ծննդյան ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության՝ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է, արդյոք, լինելու այդ երանելի Կույսը: Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում: 1995 թ.-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր: Հայաստանում ավանդույթ է ձևավորվել տոնել երկու կանացի տոն՝ մարտի 8-ն ու ապրիլի 7-ը, իսկ այս ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածն ընդունված է կանանց միամսյակ անվանել։
 


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
 
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ք.Երևան, Կոմիտաս 51, 2-րդ հարկ
(010) 24-64-71, (094) 24-64-71
isintellect@yahoo.com
© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՏՀԶՎԿ» ՀԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
«ՏՀԶՎԿ» ՀԿ պաշտոնական կայք