Logo

Description automatically generated

A picture containing text

Description automatically generated

 

Համացանցը կարևոր (կենսական) դեր է խաղում մեր աշխարհընկալման հարցում՝ ուժի և քաջության ցուցադրման ընկալումից մինչ անարդարության վրա լույս սփռելը: Անկախ օգտատիրոջից և նպատակներից` տեղեկատվության հասանելիությունն առաջնային նշանակություն է ստացել տեղական և համաշխարհային մակարդակներում: Ո՞վ է տիրապետում մեր թվային ինքնությունը: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այսօրվա թվային խզումը (անհավասարությունը): Կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել առցանց եղանակով բարձրորակ տեղեկատվություն ստանալու հարցում:

 

Քաղաքացիները հավաքվել էին՝ ձևավորելու համացանցի ապագան

2020 թ նոյեմբերի 14-ին «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպությունը առցանց եղանակով կազմակերպել էր «Քաղաքացիների գլոբալ երկխոսությանը համացանցում» թեմայով քննարկում։ Քննարկման նպատակն էր հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին համացանցի կառավարման հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու և ձևավորելու առաջարկներ՝ տեղական և տարածաշրջանային մակարդակով որոշումներ կայացնողներին ներկայացնելու համար:

 

Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում կամ Ասիայում ամբողջ աշխարհի քաղաքացիները հավաքվել էին իրենց երկրներում՝ քննարկելու համացանցի ապագան: Մասնակցային գլոբալ երկխոսությանը ներգրավվել են քաղաքացիներ բոլոր շերտերից՝ մեր ժամանակների ամենահրատապ և կարևոր հարցերից մեկը քնարկելու համար: Արդյունքում ստացվել են առաջին կարգի որակական և քանակական տվյալներ՝ աջակցելու համարձակ, օրինական որոշումների կայացմանը:

 

Այս գործընթացը համակարգվում է գլոբալ գործընկերների կոալիցիայի կողմից, որը աջակցվում է կառավարությունների (Ֆրանսիայի կառավարություն, Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարություն), միջազգային կազմակերպությունների (Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ, Համաշխարհային տնտեսական ֆորում, Վիքիմեդիա, Համացանց հասարակություն…), քաղաքացիական հասարակություն և մասնավոր հատվածի (Google, Facebook) կողմից:


Քննարկված թեմաները

 

1. Համացանցը և ես,

2. Իմ անձնական տվյալները, քո անձնական տվյալները, մեր անձնական տվյալները,

3. Ուժեղ թվային հանրային ոլորտ,

5. Համացանցը քաղաքացիների հետ և համար։

 


Ո՞վ է նախաձեռնել այս միջոցառումը

Միջոցառումը նախաձեռնել է Missions Publiques (missionspubliques.com) կազմակերպությունը, որն ազդեցության կառավարման հիման վրա ստեղծված կազմակերպության է, որի նպատակն է բարելավել կառավարումը 21-րդ դարի համար: Որպես ֆրանսիական բարձր ազդեցության սոցիալական ձեռներեց, որը հիմնադրվել է 1998 թ.-ին, նրանց նպատակն է բարելավել կառավարման և որոշումների կայացման գործընթացները` կազմակերպելով քաղաքացիների երկխոսությունները, որոնք ներգրավում են շահագրգիռ կողմերին: Նրանք գործում են տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում։

 

 

2020 թ նոյեմբերի 14-ին «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից առցանց եղանակով կազմակերպված «Քաղաքացիների գլոբալ երկխոսությանը համացանցում» թեմայով քննարկմանը մասնակցել են 90-ից ավելի քաղաքացիներ ՀՀ տարբեր մարզերից և համայնքներից։

 

Մասնակիցները պատասխանել են հարցերի՝ ըստ քննարկված թեմաների, ներկայացրել առաջարկներ։ Հարցման արդյունքները և ներկայացված առաջարկները բերված են ստորև։

 

­

 

Հարցմանը մասնակցած անձինք՝

 

Հարցմանը մսանակցած անձանց տարիքը՝

Հարցմանը մսանակցած անձանց կողմից կիրառված սարքավորումները՝

 

Հարցմանը մսանակցած անձանց մասնագիտությունը`

 

 

 

1.   Հարցեր, որոնց պատասխանել են մինչև թեմաների քննարկումը

 

1.1Ի՞նչն է Ձեզ առավելապես մոտիվացնում մասնակցելու այսօր: Խնդրում ենք նշել մեկ տարբերակ:

1.2Որքա՞ն գիտեք հետևյալ տերմինների մասին... Խնդրում ենք նշել մեկ տարբերակ յուրաքանչյուր տողում.