Կազմակերպության անդամ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների տեղեկատվական համակարգեր սպասարկող ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև տվյալ համայնքապետարանների այն պաշտոնյաներն ու մասնագետները, ովքեր ընդունում են Կազմակերպության կանոնադրությունը և ցանկանում են մասնակցել նրա աշխատանքներին:
Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող համայնքի ներկայացուցիչ անձը պետք է գրավոր դիմում ներկայացի Կազմակերպության խորհրդին` կազմակերպության նախագահի անունով:
Կազմակերպությանն անդամակցելու հարցը լուծում է կազմակերպության խորհուրդը:
Կազմակերպությանն անդամության մասին դիմումը պետք է հաստատվի ոչ ուշ քան 1 ամսվա ընթացքում: Անդամ դառնալու վերաբերյալ դիմումը մերժելու որոշումը պետք է պարունակի մերժման պատճառները:
Կազմակերպության անդամը մուծում է անդամավճար: Անդամավճարի չափը և վճարման կարգը սահմանում է կազմակերպության Ընդհանուր ժողովը:
Կազմակերպության անդամը կարող է դուրս գալ անդամակցությունից, գրավոր դիմում ներկայացնելով կազմակերպության խորհրդին:
Կազմակերպության կանոնադրությունը խախտելու կամ կազմակերպության խնդիրներին և նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու դեպքում, ինչպես նաև, եթե անդամը դադարել է բավարարել կանոնադրությամբ սահմանված համապատասխան պահանջներին, անդամությունը կարող է դադարեցվել կազմակերպության խորհրդի որոշմամբ` գրավոր արձանագրությունը համայնքի ղեկավարին ներկայացնելուց հետո: Այդ որոշումը կարող է բողոքարկվել Ընդհանուր ժողովին:
Անձի անդամակցությունը կազմակերպությանը նրա իրավունքների եւ ազատությունների uահմանափակման հիմք չէ: